Լոուքոսթերը ցանկանում է ներդնել կանգնած տեղեր

Կոլումբիական  «ՎիվաԿոլումբիա» (VivaColumbia) լոուքոսթերի ղեկավարությունը մտադիր է իր չվերթներում ներդնել կանգնած տեղեր։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին։

Բյուջետային ավիափոխադրողը քննարկում է բարձր թիկնակով և անվտանգության գոտիով հատուկ նստատեղերի տեղադրման հարցը։ Այդ քայլը կօգնի զգալիորեն նվազեցնել թռիչքի արժեքը և մեծացնել ուղևորների քանակը։

Վերջին մի քանի տարիներին շատ դիսքաունթերներ են քննարկում ինքնաթիռներում կանգնած տեղերի հարցը, սակայն գործնականում այս համակարգը դեռևս չի կիրառվում։