Օսլոյում նոր բարը երաշխավորում է հաճախորդներին վատ ժամանց

Վերջերս Նորվեգիայի մայրաքաղաքում իր դռները բացած անսովոր հաստատությունը  առաջարկում է իր հաճախորդներին ոչ թե ուրախ ժամանց, պարեր, հաճելի երեկո և լավ միջավայր, այլ՝ միայնակ և անհարմարավետ զգալու հնարավորություն։ Թեև, շատ այցելուների այդ միտքը բնավ չի անհանգստացնում։

Misfornøyelsesbar բար Օսլոյում

Misfornøyelsesbar բարը ներառում է երեք սրահ՝ «Պարանոյա», «Շիզոֆրենիա» և «Տագնապ»։ Այդ սրահներից յուրաքանչյուրի լուսավորությունն ու դիզայնը կարող է հավասարակշռությունից հանել ցանկացած այցելուի և նրան դիսկոմֆորտ ու անհանգստություն պարգևել։ Հարկ է նաև նշել, որ այդ հաստատության շենքը շուրջ  75 տարի եղել է հոգեբուժարան, որը փակվել է 1905 թվականին։

Misfornøyelsesbar բար Օսլոյում

Ամեն երեկո բարում լինում է «ԱՊերջանիկ ժամ», որի ընթացքում բոլոր խմիչքները թանկանում են, իսկ աշխատողները՝ դառնում շատ կոպիտ ու անբարյացկամ։ Հաստատության պաշտոնական կայքում ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է նրա աշխատաժամերին և կազմակերպվող միջոցառումներին, սուտ է և կարող է հիասթափեցնել այցելուներին։

You might also like