Էյֆելյան աշտարակի վրա ամառային բացօթիկ է բացվել

Էյֆելյան աշտարակի երկրորդ մակարդակում սկսել է գործել ամառային բացօթիկ՝ բարով։ Այս տարի բացօթիկը ձևավորել են օլիմպիական ոճով, քանի որ Փարիզը 2024 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վայրերի թեկնածուներից մեկն է։

57 մետր բարձրության վրա գտնվող բացօթիկից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքը։ Այստեղ տեղադրվել են հեծանվամարզասարքեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի օլիմպիական օբյեկտների վիրտուալ քարտեզը։

Ամառային բացօթիկ Էյֆելյան աշտարակի վրա

Բացօթիկի բարը բաց է 9:00-ից 23:30-ը։

Էյֆելյան աշտարակի ամառային բացօթիկի այցելության արժեքը 3-ից 11 եվրո է՝ կախված նրանից, թե զբոսաշրջիկները կբարձրանան աստիճաններով, թե կօգտվեն վերելակից։ Այն բաց կլինի մինչև սեպտեմբերի 7-ը․ գրում է Euromag.ru-ն։

You might also like