Սեուլի կենտրոնում սկսել են գործել հանրային լողավազաններ և ջրային հրապարակներ Հանգան գետի վրա։ Լողալ կարելի է Կվաննարու, Մանվոն, Տտուկսոմ և Չամսիլ թաղամասերում։ Հուլիսի սկզբին լողավազաններ կբացվեն նաև Յոիդո և Չամվոն թաղամասերում։
Լողավազանները բաժանված են տարիքային կատեգորիաների` մեծահասակների, դեռահասների և երեխաների համար։ Դրանց տարածքում տեղադրվել են լոգախցիկներ և հանդերձարաններ, գործում են խանութներ։ Այս տարի այցելուներին սպասվում են ժամանցային հագեցած ծրագրեր, որոնք ներառում են ակտիվ հանգստի տարբեր տեսակներ, համերգներ և ներկայացումներ, խաղեր և մրցույթներ։
Լողավազանները բաց կլինեն ամեն օր 9:00-ից 19:00-ն մինչև օգոստոսի 27-ը։ Այցելության արժեքը մեծահասակների համար $4,3 դոլար է, 6 տարեկանից բարձր երեխաների համար՝ $2,6 դոլար։ Ծնողների ուղեկցությամբ երեխաները կարող են լողալ անվճար։