Աբու Դաբիի իշխանությունները պլանավորում են գրավել զբոսաշրջիկներին դեպի էմիրությունը հայտնի մուլտհերոսների օգնությամբ, մասնավորապես՝ ռուսական «Մաշա և Արջ» սերիալի։ Այդ մասին նշված է Abu Dhabi Summer Season փառատոնի կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում։
Միջոցառումը կանցկացվի հուլիսի 20-ից օգոստոսի 20-ին։ Նրա շրջանակներում երեխաների համար Թոմի և Ջերիի և նինձյա կրիաների հագուստով հանդես կգան անիմատորները։
Բացի այդ, Մաշայի և Արջի հագուստով դերասանները կվերստեղծեն հայտնի հեքիաթը սառույցի վրա էմիրության մայրաքաղաքում։ Ներկայացմանը կմասնակցեն նաև 30 գեղասահորդ և ակրոբատ։
Այս ամենից զատ, այդ ընթացքում Աբու Դաբիում ներկայացումներով հանդես կգան կատակերգուներ, աճպարարներ և Բոլիվուդի աստղեր։ Էմիրության առևտրի կենտրոնները գնորդներին կառաջարկեն մինչև 70 տոկոս զեղչ և թանկարժեք նվերներով խաղարկություններ։
«Մաշա և Արջ» սերիալի ցուցադրությունը սկսվել է 2009 թվականի հունվարին։ Երեք սեզոնինց բաղկացած մուլտաշարը ստեղծվել է եռաչափ գրաֆիկայի օգնությամբ և նախատեսված է ընդհանուր լսարանի համար։ Այն ստացել է մի շարք մրցանակներ։