Airbus ընկերությունը ներկայացրել է նոր А-380 plus-ը, որը կդառնա ամենամեծ ուղևորատար ինքնաթիռն աշխարհում։ Այդ մասին հայտնում է կոնռեցնի Twitter-յան էջը։
Նոր մոդելը կարող է տեղավորել մինչև 933 ուղևորի, որը 80-ով ավելի է նախորդ ռեկորդակրից։ Բացի այդ, ինքնաթիռը կունենա ավելի լավ տեխնիկական զարգացվածություն, քան՝ նախորդը, և կկարողանա երկնքում մնալ ավելի երկար։ А-380plus-ի վառելիքի ծախսը նվազեցված է 4%-ով։
Airbus-ը հայտնում է, որ նոր մոդելը թույլ կտա ավիաընկերություններին մեկ ուղևորի հաշվարկով նվազեցնել ծախսերը 13%-ով։