Ճապոնիայի Սապորո քաղաքում սկսվել է Snow festival 2012-ը

Ճապոնիայում մեկնարկել է “Սապորոյի Ձյան փառատոնը” (Saporro Snow Festival): Երկրի հյուսիսային Հոկայդո կղզու Սապորո քաղաքն արդեն 63-րդ անգամ հյուրընկալում է ձյան փառատոնը, որի ընթացքում ցուցադրվելու են 220-ից ավելի ձնե քանդակներ:

Հունվարի սկզբից քաղաքի տարբեր հատվածներից մոտավորապես 30 հազար տոննա ձյուն է բերվել փառատոնի անցկացման վայր, որպեսզի մասնակիցները կերտեն իրենց ձնե քանդակները:

Այս տարի առավել ուշագրավ քանդակների թվում է Թաջ Մահալը, որը 18 մետր բարձրություն ունի: Կազմակերպիչներն ակնկալում են, որ 7-օրյա փառատոնի այցելուների թիվը 2 միլիոնի կհասնի:

Տեքստը` yerkirmedia.am

You might also like