Նախկին միլիոնատերը 20 տարի ապրել է անմարդաբնակ կղզում

Նախկին ավստրալիացի միլիոնատեր Դևիդ Գլեշինը (David Glasheen) 20 տարի շարունակ  ապրել է անմարդաբնակ կղզում այն բանից հետո, երբ սննկացել է ֆինանսական ճգնաժամի ժամանակ 1987 թվականին: Նրա կյանքի պատմությունը գրավել է մի շարք ԶԼՄ-ների ուշադրությունը, մասնավորապես՝  Mirror և  The Sun պարբերականներինը։

Անշարժ գույքի շուկայում աշխատող գործարարի կարողությունը իր կարիերայի պիկին կազմել է շուրջ 28,4 միլիոն դոլար։ Ճգնաժամից հետո Գլեշինից հեռացել է նրա կինը։ Այնուհետև նա ծանոթացել է մի աղջկա հետ, ով առաջարկել է նրան հեռանալ քաղաքակրթությունից։

Դևիդ Գլեշին

Գլեշինը ընկերուհու հետ բնակություն է հաստատել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կղզում 1997 թվականին։ Շուտով սիրելին  լքել է նրան՝ չդիմանալով այդ կենսակերպին։ Իսկ տղամարդը մնացել է կղզում։ Այժմ 73-ամյա Գլեշինին ընկերակցում է միայն Փոլլի անունով շունը։ երբեմն նրան հյուր են գալիս զբոսաշրջիկները։ Մի անգամ նրան հանդիպել է ամերիկյան ավստրալիացի դերասան Ռասսել Քրոուն։

Նախկին հարուստը չի ցանկանում լքել կղզին։ «Ես ցանկանում եմ այստեղ մահանալ։ Սա իմ դրախտն է Երկրի վրա»,- ասում է նա։ Սակայն Գլեշինը նաև խոստովանել է, որ կարոտում է մարդկային շփմանը։ Նրա քարանձավում արևային մարտկոցների շնորհիվ կա էլեկտրականություն, ինչպես նաև՝ ինտերնետ։

Դևիդ Գլեշին