Overnight բնակարանի վարձակալության ծառայությունը թողարկել է համանուն զբոսաշրջային հավելված կանանց համար, որը թույլ է տալիս բնակարան վարձակալել միայն իրենց սեռի ներկայացուցիչներից։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին։
Overnight-ը, որը աշխատում է նույն մոդելով՝ ինչ հայտնի Airbnb-ը, սկսել է համագործակցել Girls Love Travel սոցիալական ցանցի հետ, որը նվիրված է միայնակ կանանց ճանապարհորդություններին։ Այդ պորտալը միավորում է շուրջ 350 հազար կանանց ամբողջ աշխարհից։
Շնորհիվ Overnight հավելվածի՝ զբոսաշրջուհին կարող է բնակարան վարձակալել Girls Love Travel-ի օգտատերերից։ Բացի այդ, Overnight-ը նախատեսում է այս նախագծին կցել այլ սոցիալական ցանցեր ևս։
Girls Love Travel-ի հիմնադիր Հեյլի Վուդսը (Haley Woods) նշում է, որ շատ կանանց համար վտանգավոր է բնակվել անծանոթի տանը կամ սեփական տունը վարձակալության տալ անծանոթին։
«Հյուրանոցների և հյուրատներին այլընտրանք դարձած այս տարբերակը ավելի մատչելի է և կօգնի չհետաձգել հանգիստը բյուջետային խնդիրների պատճառով»,- նշում է Վուդսը։