Հայտնի է ամենամատչելի գարեջրով եվրոպական քաղաքը

Եվրոպայում ամենամատչելի գարեջուր մատուցող բարերով և ռեստորաններով քաղաք է ճանաչվել Բուդապեշտը։ Այդ մասին հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։

Փրփրուն ըմպելիքի միջին գինը հունգարական մայրաքաղաքի հաստատություններում կազմում է մոտ 1,2 եվրո․ հաշվել են Skyscanner տուրիստական ծառայության փորձագետները։

Երկրորդ տեղում հայտնվել է սերբիական Բելգրադը  (մոտ1,3 եվրո)։ Եռյակը եզրափակում է լեհական Կրակովը։ Այնտեղ մեկ գավաթ գարեջուրը կարժենա 1,8 եվրո։

Մատչելի գարեջուր

Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Մյունխենը (3,4 եվրո), հինգերորդում՝ Էդինբուրգը  (4 եվրոյից մի քիչ ավել)։ Վեցերորդ տեղում գտնվում է Լոնդոնը՝  4,5 եվրո ցուցանիշով։ Վերջին յոթերորդ հորիզոնականը  բաժին է հասել Փարիզին՝ գավաթի համար 7 եվրո արդյունքով։

2016 թվականի հոկտեմբերին  TripAdvisor ծառայության մասնագետները անվանել են տասը լավագույն գարեջրային տուրերն աշխարհում։ Ցանկում հայտնվել են մի շարք եվրոպական ուղղություններ, մասնավորապես՝ Բրյուսելն ու Լոնդոնը։

You might also like