Երևան – «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:
Օդանավակայան տեղափոխող տրանսպորտը կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Երևան-Զվարթնոց օդանավակայան ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կուղևորվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից։ ավտոբուսներն և միկրոավտոբուսները կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Փոխադրավարձը մեկ ուղևորի համար կլինի 300 դրամ։
Աղբյուրը՝ ԹԵՐԹ․am