Հայտնի է ամենահազվագյուտ անձնագիրն աշխարհում

Աշխարհի ամենահազվագյուտ անձնագիր է ճանաչվել Մալթայի ասպետներին տրվող անձը հաստատող փաստաթուղթը։ Այդ մասին պարզել է Daily Star պարբերականը։

Նման անձնագրի սեփականատերեր են համարվում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կրոնական կարգի Մեծն մագիստրոսը,  Մեծն հրամանատարն ու Մեծն կանցլերը։

Մի շարք երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը։ Դրանց թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան և այլն։ Ռուսաստանը ճանաչում է այն և Կարգի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ։

Մալթայի ասպետական կարգ

Մալթայի ասպետական կարգը համարվում է ամենահին ասպետական կարգն աշխարհում (հիմնադրվել է 1048  թվականին)։ Այն գտնվում է Իտալիայի տարածքում  (Հռոմ), ինչպես նաև՝ Մալթայում։ Ըստ միջազգային իրավունքի՝ Մալթայի կարգը պետությունանման կառույց է։ Ընդ որում՝  կազմակերպությունն իրեն համարում է լիարժեք պետություն։ Կարգը զբաղվում է բարեգործական գործունեությամբ, մասնավորապես՝ բժշկական օգնություն ցուցաբերում ամբողջ աշխարհում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամենաազդեցիկ անձնագրի տերերը Գերմանիայի և Սինգապուրի քաղաքացիներն են։ Նրանք առանց վիզայի կարող են այցելել 159 երկիր։  Ռուսների համար բաց է 106 երկիր։

You might also like