Իտալիայի մայրաքաղաքում ուժի մեջ են մտել նոր վարքագծի կանոններ զբոսաշրջիկների համար․ քաղաքային շատրվանների մոտ արգելվում է սնունդ և խմիչք ընդունել, աղտոտել, լողալ ջրում, ձեռքերը և մարմնի այլ մասերը լվանալ, հագուստ լվանալ և նույնիսկ նստել կողքին։
Այս խիստ արգելքները սահմանվել են Հռոմի հյուրերի անթույլատրելի վարքագծի պատճառով։ Ամեն տարի տեղի ոստիկանությունը ձերբակալում է զբոսաշրջիկների, ովքեր լողում են շատրվաններում և վանդալիզմ թույլ տալիս։ Քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի խոսքերով՝ Իտալիայի մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկները պարտավոր են հարգել նրա մշակութային ժառանգությունը և չվնասել պատմական հուշարձանները, որոնց թվում են շուրջ 40 շատրվանները։
Կանոնը խախտելու համար սահմանված տուգանքը կախված է արված գործողության տեսակից և տատանվում է 40-ից 240 եվրոյի սահմանում։ Զբոսաշրջիկների վերահսկումը կուժեղանա, ոստիկանների թիվը շատրվանների մոտ կավելանա։