Հայտնի է աշխարհի ամենապոպուլյար հյուրանոցը

Best Western Premier Grand Canyon Squire Inn-ը ճանաչվել է ամենահայտնի հյուրանոցն աշխարհում՝ ըստ  TripAdvisor տուրիստական ծառայության։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail թերթին։

Ամերիկյան Արիզոնա նահանգում գտնվող հյուրանոցը պորտալի օգտատերերը ամենից հաճախ են ամրագրում։ Նրա պահանջված լինելու փաստը  պայմանավորված է Գրանդ Կանյոն ազգային պարկի հարևանությամբ։

Հյուրանոցն ունի 318 համար, երեք ռեստորան, լողավազան և մարզասրահ։ Օրական բնակության սակագինը սկսվում է 207 դոլարից։

Park Lane Hotel հյուրանոց Նյու Յորքում

Երկրորդ տեղը ևս բաժին է հասել ամերիկյան հաստատության։ Խոսքը Նյու Յորքի Park Lane Hotel-ի մասին է։ Եռյակը եզրափակում է  ԱՄՆ-ի ևս մեկ հյուրանոց՝  Yavapai Lodge։ Այն ևս Մեծ Կանյոնի մոտ է։

Եվրոպայի ամենապահանջարկված հյուրանոցը, ըստ  TripAdvisor-ի, Դուբլինի  The Croke Park-ն է։ Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցը ունի սրճարան և բար։ Սակագները սկսվում են 152 դոլարից։ Եվրոպական առաջատարների եռյակում հայտնվել են  նաև  Լոնդոնի The Montague on The Gardens-ը և Կոպենհագենի  Absalon Hotel-ը։

 The Croke Park հյուրանոց Դուբլինում

You might also like