Բրիտանական The Guardian պարբերականը հունիսի 6-ին հրապարակել է տեղեկատվություն տարբեր երկրներում յոթ վայրերի մասին, որոնք զբոսաշրջիկներին ապահովում են հյուրանոցում անվճար բնակությամբ որոշակի ծառայությունների դիմաց։
Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Helga’s Folly հյուրանոցը, որը գտնվում է Շրի Լանկայի կենտրոնական Քանդի քաղաքում։ 30 համարով բուտիկ հյուրանոցի տիրուհի Հելգա դե Սիլվա Պերերան (Helga de Silva Blow Perera) հյուրընկալում է նկարիչների, ովքեր զբաղվում են որմնանկարչությամբ։
Պերերան զբաղվում է այդ արվեստով և արդեն մի քանի տարի նկարում իր հյուրանոցի պատերին։ 2016 թվականին նա սկսել է այդ գործում ներգրավել այլ նկարիչների։
Ցանկում հայտնվել են նաև Կամբոջան և Ֆիլիպինները, որտեղ գտնվում են Mad Monkey ցանցի վեց հոսթել։ Այնտեղ սպասում են նկարիչների, երաժիշտների, լուսանկարիչների, բլոգերների և այլ արվեստագետների։ Իրենց աշխատանքի, օրինակ, դիջեյի ծառայություն, նկարված նկարի կամ ուղեցույցի դիմաց, Mad Monkey ցանցը խոստանում է անվճար բնակություն մեկ գիշերվանից մինչև երկու շաբաթ։
Հունական Կորֆու կղզու Sunrock Backpackers Hostel-ի ադմինիստրացիան առաջարկում է ցանկացողներին բնակության և սնունդի փոխարեն աշխատել հյուրանոցի շենքում կամ նրա ֆերմայում։
Ուղղությունների յոթնյակում հայտնվել են նաև Նոր Զելանդիայի Piha Beachstay հաստատությունը, ՀԱՀ-ի The Place-ը և Մեքսիկայի Casa Mermejita-ն։