Բորտուղեկցորդուհիները ստիպված կլինեն նիհարել մինչև 42 չափսը

Իտալական Meridiana Fly ավիաընկերության ուղեկցորդուհիները հետևում են հարկադիր դիետայի, քանի որ նոր համազգեստը կարող են կրել միայն առավելագույնը 42 չափս ունեցող աղջիկները: Նախկին մոդել, ավիաընկերության ներկայիս աշխատակցուհի Քրիստինա Չեոլինը և Meridiana fly ընկերության տնօրենի կինը նախագծել են ավիաընկերության ուղեկցորդուհիների նոր համազգեստ` առանձնակի գծագրելով ամեն մի մանրուք` սկսած բացվածքներից, մինչև կոճակների չափսն ու դիրքը:

Այս նորարարության արդյունքում համազգեստը կարող են կրել միայն 40 և 42 չափս ունեցող աղջիկները: Սա չէր կարող շփոթության մեջ չգցել ընկերության աշխատակցուհիներին, որոնց միջին տարիքը 42-ն է:

Ուղեկցորդուհիները 300 ստորագրությամբ խնդրագիր են ուղարկել Սարդինիա շրջանի ղեկավար Ուգո Կապեաչիին և ընկերության հիմնադիր Ագա Խանին, որտեղ հանդես են գալիս խտրական վերաբերմունքի դեմ, որը վնասում է կնոջ արժանապատվությանը և խնդրում են միջամտել այս իրավիճակին. այս մասին հայտնում է Italia-ru.it-ն:

You might also like