Մայիսի 31-ից Չեխիայում սկսկել է գործել հասարակական սննդի ցանկացած հաստատությունում, հասարակական տրանսպորտում, դպրոցներում, հիվանդանոցներում, ցուցասրահներում, թատրոններում և կինոթատրոններում, մարզադաշտերում և խաղահրապարակներում ծխելու արգելքի մասին օրենքը։
Արգելքը վերաբերում է նաև նարգիլեին և էլեկտրոնային սիգարետներին․ դրանք դեռևս կարելի է կիրառել ռեստորաններում և բարերում, բայց մնացած հասարակական վայրերում արգելված են։
Հասարակական վայրում ծխելու համար տուգանքը կազմում է 5 հազար կրոն (189 եվրո) օրինախախտի համար և մինչև 50 հազար կրոն (1890 եվրո) հաստատության համար, որտեղ ծխել են․ գրում է Aktualne.cz պարբերականը։