World Life Experience նախագծի հեղինակները փնտրում են 12 մարդ, ովքեր պետք է ճանապարհորդեն աշխարհով՝ յուրաքանչյուրին ամսեկան 2,5 հազար աշխատավարձով։ Այդ մասին հայտնում է կազմակերպության կայքը։
World Life Experience-ի ներկայացուցիչները ցանկանում են խումբ հավաքել, որը բաղկացած կլինի 20-ից 35 տարեկան վեցական կանանցից և տղամարդկանցից։ Տարվա ընթացքում այս խումբը կլինի Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների 40 երկրում։ Ճանապարհորդները, մասնավորապես, պետք է այցելեն Պորտուգալիա, Իսպանիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Հնդկաստան, Ավստրալիա և Մադագասկար։
Զբոսաշրջիկները պետք է նշումներ անեն իրենց արկածների մասին, ինչպես նաև՝ լուսանկարներ և տեսանյութեր տեղադրեն World Life Experience-ի կայքում և սոցիալական ցանցերում։ Բացի այդ, նրանք պարտավոր են համագործակցել տեղական սոցիալական կազմակերպությունների հետ և մասնակցել բարեգործական ծրագրերի, օրինակ՝ օգնեն անտունների։
World Life Experience-ը խոստանում է փակել իր աշխատակիցների բոլոր ծախսերը՝ թռիչքը, բնակությունը, ժամանցը, ապահովագրությունը։ Բացի այդ, զբոսաշրջիկները կունենան արձակուրդ․ տարեկան չորս ընդմիջում՝ յուրաքանչյուրը երկու շաբաթ։
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը։ Ճանապարհորդությունները մեկնարկում են սեպտեմբերի կեսերին։ World Life Experience-ի աշխատակիցները պետք է շրջեն աշխարհով միասին։
Մարտին OneTwoTrip ընկերությունը աշխատանքի է վերցրել երկու աշխատակցի հանգստի տնօրենի պաշտոնում՝ 150 հազար ռուբլի աշխատավարձով։