Նոր հավելվածը կօգնի զբոսաշրջիկներին թեյավճար թողնելու հարցում

Նոր երկիր մեկնող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է մանրամասնորեն պատրաստվի այդ ուղևորությանը։ Չէ որ մեր մոլորակի բոլոր բնակիչներն ունեն իրենց սովորույթները, ավանդույթները, մշակութային առանձնահատկություններն ու վարքագծի կանոնները։ Այդ պատճառով զբոսաշրջիկները պետք է նախապես ծանոթանան  ընտրված պետության ազգային էթիկետի կանոններին։

Նման մի միջազգային կանոն էլ թեյավճար տալն է սպասարկող անձնակազմին՝ ի նշան շնորհակալության։ Սակայն տարբեր  երկրներում նույն ծառայության համար տրվող թեյավճարը տարբերվում է, իսկ որոշ տեղերում՝ այն, առհասարակ, վիրավորանք է համարվում այդ աշխատողների համար։ Նոր հավելվածի հեղինակները որոշել են օգնել ճանապարհորդներին լուծում գտնել այս հաճախ հանդիպող, բայց ոչ այնքան հեշտ իրավիճակում։

Go Compare ընկերության ստեղծած Tip Advisor ինտերակտիվ քարտեզը տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը թեյավճարի հետ կապված աշխարհի 49 երկրներում։ Նրա օգտատերերը կարող են իմանալ, թե որքան գումար պետք է թողնել մատուցողին, տաքսու վարորդին և հյուրանոցի աշխատակցին, ինչպես նաև՝ սովորել ամենապարզ քաղաքավարի մոտեցման ձևերը տեղի լեզվով։

You might also like