Համացանցում սկսել է գործել Sounds of New York ծառայությունը, որտեղ հավաքված են Նյու Յորքի տարբեր թաղամասերի ձայների ձայնագրությունները։ Դրանք կարելի է լսել աշխարհի ցանկացած կետից։
Ընդհանուր առմամբ, պորտալում ներկայացված է ամերիկյան մեգապոլիսի 26 թաղամասերի աղմուկը։ Մասնավորապես, ձայնագրություններում առկա են Չայնա թաունը, Թայմս սքուերը, Հարլեմը, Գրինվիչ Վիլիջը։ Sounds of New York-ի հեղիակները Breather ընկերությունից, որը գործում է անշարժ գույքի ոլորտում, ձայնագրել են ձայները, որոնք գալիս են ռեստորաններից, այգիներից, համերգասրահներից, շուկաներից, մետրոյից և այլ օբյեկտներից։
Ինչպես բացատրել են նախագծի հեղինակները՝ նման ֆոնային ամղուկը նախատեսված է հիմնականում գրասենյակային աշխատակիցների համար, որպեսզի օգնեն նրանց կենտրոնանալ և բարձրացնել իրենց արդյունավետությունը։
34travel օնլայն պարբերականը հայտնում է, որ ապագայում Breather-ը նախատեսում է ստեղծել նման ձայների հավաքածու Բոստոնից, Չիկագոյից, Սան Ֆրանցիսկոյից և Լոս Անջելեսից։