Վեստմինստերյան պալատը փակ է զբոսաշրջիկների համար Մանչեսթերի ահաբեկչության պատճառով

Լոնդոնում Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բարձր ահաբեկչական վտանգի պատճառով այցելությունների համար փակ է Վեստմինստերյան պալատը։ Այդ մասին հաղորդել է բրիտանական խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Բոլոր էքսկուրսիաները, միջոցառումներն ու ընդունելությունները չեղյալ կհայտարարվեն։ Այդ որոշումը ուժի մեջ կմնա մինչև հատուկ հրամանը», -նշված է  հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը երեկոյան Մանչեսթեր-Արենայում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել հզոր պայթուցիկ սարք։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել երգչուհու բեմը լքելու պահին։ Մարզադաշտի ադմինիստրացիայի տեղեկության համաձայն՝ պայթուցիկը գործել է արենայի սահմաններից դուրս՝ միջանցքում, որտեղով հանդիսատեսը դուրս էր գալիս համերգից։ Ընդ որում, ականատեսներն արդեն հայտնել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին անվտանգության խնդիրների մասին։ Ըստ նրանց՝ համերգին նախորդող անձնական իրերի ստուգումը իրականացվել է ձևականորեն։ Վերջին տվյալներով ահաբկչության զոհ է դարձել 22 մարդ, իսկ   60-ը ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից շատերը երեխա կամ դեռահաս են։ Կատարվածի համար պատասխանատվությունը արդեն իր վրա է վերցրել   «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

You might also like