Virgin Atlantic-ը կհանգստացնի իր ուղևորներին նոր լուսավորությամբ

Virgin Atlantic ավիաընկերությունը կզարմացնի իր ուղևորներին նոր, անսովոր լուսավորությամբ: Թռիչքի ողջ ընթացքում սրահում կփոփոխվի ուղևորներին հանգստացնող  գունային լուսավորությունը: Նոր լուսավորությունը կլինի Airbus A330 ինքնաթիռներում: Թռիչքի ընթացքում փոփոխվող գույները կօգնեն ուղևորներին հանգստանալ, թեթև տանել ժամային գոտիների անցումը, նվազեցնել սթրեսը` կապված թռիչքի հետ:  Virgin Atlantic-ի և լուսատեխնիկայի DHA design ընկերության համատեղ ուսումնասիրության արդյունքների համաձայն ամենահաճելին մարդկային աչքի համար եղել է վարդագույն լուսավորությունը: Դեղինը նյարդայնացնում է, իսկ կարմիրը` խթանում սրտի բաբախումների հաճախակիությանը և ծանրացնում շնչառությանը:

«Մենք ընտրել ենք գունապնակ, որը կստեղծի լիցքաթափման մթնոլորտ մեր ուղևորների համար ինքնաթիռում: Մենք ձգտում ենք օգնել մեր ուղևորներին քնել և ժամանման վայր հասնել հանգստացած»,- նշում է ավիաընկերության դիզայներական բաժնի ղեկավար Լյուկ Մայլզը:

Լուսավորման նոր ռեժիմը դեռևս կգործի միայն  Airbus A330-ի սրահոււմ: Ապագայում ավիաընկերությունը ծրագրում է նոր լուսային համակարգով համալրել իր բոլոր օդանավերը:

You might also like