Հունիսին մահմեդական աշխարհը նշում է Ռամադանը

Մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամիսը այս տարի կմեկնարկի մայիսի 26-ի երեկոյան և կտևի մինչև  հունիսի 24-ը։ Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում հիշել սահմանափակումների մասին, որոնք լինում են այդ շրջանում մահմեդական երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄԷ-ն, Ինդոնեզիան, Մարոկկոն։

Ռամադանի ընթացքում մահմեդականները պարտավոր են հետևել հատուկ պահքի․ օրվա ցերեկային ժամերին նրանք չպետք է սնունդ ընդունեն, խմեն և ծխեն։ Մութն ընկնելուն պես արգելքը վերանում է, բայց դրանցով տարվել խորհուրդ չի տրվում։

Սուրբ ամսվա ընթացքում մահմեդական երկրներում զգալիորեն նվազում է գործարար ակտիվությունը, կրճատվում աշխատանքային օրը, սրվում կրոնական տրամադրությունը․ առօրյան տեղափոխվում է  երեկոյան և գիշերային ժամերին։

Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն, որ պահքի որոշ մաս կտարածվի նաև իրենց վրա։ Նրանք պետք է իրենց այնպես պահեն, որ չնյարդայնացնեն տեղաբնակներին։ Մի շարք երկրներում ճանապարհորդներին խորհուրդ է տրվում չսնվել ցերեկային ժամերին հասարակական վայրերում և չծխել փողոցում։

You might also like