Օդանավակայանի նստարանը գնահատվել է շուրջ հինգ հազար դոլար

eBay-ում վաճառքի է հանվել  The Airline Bench նստարանը օդանավակայանից։ Նրա արժեքը գնահատվել է  4798 դոլար։

Ինչպես նշում է  Daily Mail-ը՝ նստարանը պատրաստվել է  XX դարի կեսերին և իրենից ներկայացնում է դիզայնի յուրօրինակ նմուշ։  The Airline Bench  նստարանը պատրաստված է բրազիլական կովերի կաշվից, իսկ հիմքը քրոմապատ պողպատ Է։ Վաճառողն ունի երկու նոր նստարան։ Իսկ ապրանքի առաքումը կարժենա լրացուցիչ  1,5 հազար դոլար։

Daily Mail-ը հավելում է, որ  eBay-ում կարելի է  գտնել շատ իրեր ավիաոլորտից։ Օրինակ, Boeing 747-ի առաջին դասի սրահից փափկաթոռ կարելի է գնել  2350 դոլարով, Airbus A330-ի բիզնես դասից երկու նստարան՝ 635 դոլարով, իսկ  Boeing 727/707-ի մոխրամանը՝ 19,95 դոլարով։

You might also like