Դուբայը նոր առողջարան կկառուցի երկու արհեստական կղզիների վրա

Դուբայի իշխանությունները որոշում են կայացրել կառուցել նոր առողջարան, որպեսզի օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը հասցնեն տարեկան 20 միլիոնի։ Հերթական հավակնոտ նախագիծը կյանքի կոչելու համար պետք է ստեղծվի երկու արհեստական կղզի և ծախսվի 1,7 միլիարդ դոլար։

Նոր առողջարանը կհայտնվի հայտնի Burj Al Arab հյուրանոցից ոչ շատ հեռու և կկոչվի Marsa Al Arab (Արաբական նավահանգիստ)։ Երկու կղզիների ընդհանուր մակերեսը կլինի շուրջ  40 հազար քառակուսի մետր։ Դրանցից մեկը կառաջարկի ընտանեկան հանգիստ, մյուսում տեղ կգտնեն 140 շքեղ վիլլա և նավահանգիստ զբոսանավերի և  մոտորանավակների համար։

Ակնկալվում է, որ առողջարանի շինարարությունը կսկսվի արդեն 2017 թվականի հունիսին և կավարտվի 2020 թվականի վերջին։

You might also like