Եգիպտոսը մտափոխվել է տեսարժան վայրերի գները բարձրացնելու հարցում

Արաբական պետության իշխանությունները չեղյալ են համարել տեսարժան վայրեր այցելությունների գների բարձրացումը։ Ինչպես հայտնում է ՌԴ Տուրօպերատորների ասոցացիան՝ նախատեսվում էր նոր գներ սահմանել  2017 թվականի հոկտեմբերից։

Ըստ վերջին տեղեկատվության՝ փոփոխություններ չեն լինի, նվազագույնը, մինչև նոյեմբեր ամիսը։ Սակայն, ձմռանը գները, այնուամենայնիվ, կբարձրացվեն, քանի որ Եգիպտոսը մտադիր է գումար վաստակել տեսարժան վայրերի հաշվին բարձր սեզոնին։

Գների փոփոխությունը տեղական իշխանությունները բացատրում են մի քանի պատճառներով՝ տեղական արժույթի իջեցմամբ, տուրիստական հոսքի նվազմամբ և ճարտարապետական հուշարձանները պահպանելու անհրաժեշտությամբ։

You might also like