Աշխարհի «ամենաանօգուտ օդանավակայանում» առաջին անգամ ուղևորատար օդանավ է վայրէջք կատարել

Մեծ Բրիտանիային պատկանող և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Սուրբ Հեղինե կղզու օդանավակայանում թռիչքահրապարակը կառուցելուց ի վեր առաջին անգամ վայրէջք է կատաել ուղեւորատար օդանավ, հայտնում է The Times պարբերականը:

Օդանավակայանն ամենաանօգուտն են համարել, քանի որ շինարարության վրա ծախսվել է մոտ 285 մլն ֆունտ սթերլինգ (մոտ 370 մլն դոլար), սակայն ուղեւորատար առաջին չվերթը միայն հիմա է կատարվել՝ կառուցելուց մեկ տարի հետո:

Օդանավակայանը գտնվում է քարափի վրա, որի հետեւանքով թռիչքահրապարկի ուղղությամբ ուժեղ քամի է փչում, որը դժվարացնում է վայրէջքը:

Կղզում վայրէջք կատարած 60 ուղեւորով օդանավը Հարավային Աֆրիկայից էր թռել: Տեղական իշխանությունները հույս ունեն, որ այս չվերթից հետո օդանավակայանից ավելի հաճախ կօգտվեն:

Տեքստը՝ News.am

You might also like