Մինչ այն պահը, երբ սկսում ենք պատրաստվել ճանապարհորդությանը, մենք չենք էլ մտածում այն մասին, որ աշխարհի ոչ բոլոր երկրներում են մեր սարքերը համատեղելի էլեկտրական վարդակների հետ։
Ինչո՞ւ է դա այդպես։ Բանն այն է, որ գոյություն չունի մեկ ընդհանուր ստանդարտ բոլոր էլեկտրոցանցերի համար, այդ պատճառով հոսանքի լարումն ու հաճախությունը կարող են տարբերվել։ Այդպիսով, գոյություն ունեն 12-ից 15 տեսակի վարդակներ։
Н տեսակի վարդակներ դուք կհանդիպեք միայն Պաղեստինի և Իսրայելի տարածաշրջանում։ Իսկ խրոցը կարող է լինել ինչպես հարթ, այնպես էլ՝ կլոր (կախված նրանից, թե երբ է գնվել սարք)։