Ֆրանսիայի մայրաքաղաքն համարվում է լավագույն քաղաքներից մեկը զբոսաշրջիկների համար, ովքեր հետաքրքրված են մշակույթով և արվեստով։ Սակայն էքսկուրսիաների մեծ մասը նվիրված են Փարիզի պատմության մեջ տղամարդկանց ներդրմանը, իսկ կնոջ դերը ստորադասված է։ Սեռերի հավասարության պայքարում այդ հարցը իր լուծումն է գտել․ Փարիզում մեկնարկել են նոր քաղաքային տուրեր։
Women of Paris (Փարիզի կանայք) էքսկուրսիաները կազմակերպել է Մեծ Բրիտանիայի քաղաքացուհի Հայդի Էվանսը։ Նա որոշել է փոխել Նապոլեոնին, Վիկտոր Հյուգոյին կամ Լյուդովիկոս XIV-ին նվիրված ստանդարտ տուրերի հայեցակարգը և առաջարկել այցելուներին ավելին իմանալ Մարի Կյուրիի, Գերտրուդ Սթայնի, Եկատերինա Մեդիչիի և Փարիզի այլ հայտնի բնակչուհիների կենսագրության և գործունեության մասին։
Բոլոր տուրերն անցկացվում են երկուշաբթիից շաբաթ Հայդի Էվանսի ուղեկցությամբ։ Այդ էքսկուրսիաների արժեքը կազմում է 39 եվրո։