ՉԺՀ-ում կառուցել են Չինական Մեծ պատի պատճենը

Չորսկիլոմետրանոց կառույցը հայտնվել է Ցզյանսի նահանգում։ Այդ մասին հաղորդում է South China Morning Post-ը։ Այն, ինչպես օրիգինալը, կառուցել են բլրի վրա։ Կրկնօրինակվել են նաև պատի այն հատվածները, որոնք առանձնացված են աշտարակներով։ Նշվում է, որ կրկնօրինակի վրա ծախսվել է շուրջ չորս միլիոն յուան (շուրջ 560 հազար դոլար)։

Սա պատմական հուշարձանի առաջին պատճենը չէ, որ կառուցվում է Չինաստանում։ 2016 թվականի դեկտեմբերին այստեղ կառուցվել է  «Տիտանիկի» պատճենը՝ իրական չափերով։ Իսկ մի քանի ամիս առաջ Լյաոնին նահանգում հայտնվել է Վենետիկի ճիշտ կրկնօրինակը։ Սուչժոում տեղ է գտել լոնդոնյան Թաուերի կամուրջը։ Չինաստանում են գտնվում նաև Էյֆելյան աշտարակի, Բուքինգեմյան պալատի և Կապիտոլիումի շենքի կրկնօրինակները։

Չինական Մեծ պատի շինարարությունը սկսվել է մ․թ․ա․  III  դարում, ավարտվել՝ 1644 թվականին։ Այս հսկա հուշարձանը, որի երկարությունը գրեթե ինը հազար կիլոմետր է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

You might also like