Իսպանացի խոհարարները պատրաստել են գարեջրի պաղպաղակ, որը ստացել է Enigma Origen անվանումը։ Այդ մասին հայտնում է «Իսպանիան՝ ռուսերեն» պորտալը։
Աղանդերը ներկայացվել է El Salón de Gourmets խոհարարական ցուցահանդեսին, որն անցկացվել է Մադրիդում ապրիլի 24-ից 27-ին։ Այն ստեղծել է Cervezas Enigma փոքրիկ գարեջրագործարանի և AcaramHelados պաղպաղակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից բաղկացած խումբը։
Նշվում է, որ աղանդերը պատրաստվում է բացառապես բնական հումքից՝ առանց հավելումների և կոնսերվանտների։ Պաղպաղակն ունի վառ սաթի գույն և շոկոլադի, սուրճի ու կարամելի համային նրբերանգ, որը հատուկ է Cervezas Enigma ընկերության արտադրած գարեջրին։ Նշվում է նաև, որ աղանդերն ունի գայլուկի և ածիկի համ։
Հետագայում այս գարեջրային պաղպաղակից կարելի է պատվիրել Իսպանիայի բարձրակարգ ռեստորաններում։