ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է արգելել նոութբուքերի և այլ էլեկտրոնիկայի տեղափոխումը Եվրոպայից ԱՄՆ ինքնաթիռներով։ Այդ մասին այսօր գրում է The Guardian թերթը։
Այդ տեղեկատվությունը թերթը ստացել է իր աղբյուրներից։ Նման միջոցներ կիրառելու պատճառը հայտնի չէ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունից թերթի զրուցակիցը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե այդ սահմանափակումը կտարածվի Մեծ Բրիտանիայից ԱՄՆ կատարվող չվերթների վրա, թե ոչ։
Մարտին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները արգելել է մի շարք երկրների ուղևորներին ձեռքի ուղեբեռով տեղափոխել էլեկտրոնային սարքեր, որոնք չափով գերազանցում են բջջային հեռախոսներին։ Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի և Հյուսիսային Աֆրիկայի ու Մեձավոր Արևելքի երկրների մասին է։ Այս քայլին Վաշինգտոնը գնացել է ինքնաթիռներում առկա ահաբեկչական սպառնալիքների աճի պատճառով։