Հնագետների և շինարարների խումբը Ֆրանսիայում կկառուցի ամրոց XIII դարի նախագծով և տեխնոլոգիաներով զբոսաշրջիկներին գրավելու համար։ Գեդելոնի (Guédelon) ստեղծման պատմությանը ուշադրություն է դարձրել Great Big Story մեդիաընկերությունը։ Այն իր Facebook-յան էջում տեղադրել է նրան նվիրված տեսանյութ։
Ամրոցի շինարարությունը կատարվում է Ֆրանսիայի արևելքում գտնվող Յոննա (Բուրգունդիա) վարչության անտառում։ Նախագծի վրա աշխատում է 70 մարդ։ Շինարարության համար օգտագործվում է քար, փայտ, կրաքար և այլ նյութեր, որոնք կիրառվել են Միջին դարերում։ Ոչ մի ժամանակակից տեխնիկա, օրինակ՝ ամբարձիչ, չի օգտագործվում, ամեն ինչ արվում է ձեռքով։
Աշխատանքները սկսվել են 1997 թվականին, նախատեսվում է ավարտել 2022 թվականին։ Գեդելոնի շինարարության վայրը արդեն դարձել է Յոննայի դիտարժան վայրերից մեկը։ Ամեն տարի այստեղ են այցելում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։