Hotels.com հյուրանոցների ամրագրման ծառայության փորձագետները գտել են իդեալական հյուրանոցի բանաձևը։ Այդ մասին գրում է Lenta-ն։
Մասնագետները վերլուծել են ավելի քան 150 միլիոն կարծիք և մեկնաբանություն, որոնք թողել են զբոսաշրջիկները Hotels.com-ում 2016 թվականին։ Արդյունքում նրանք պարզել են, որ իդեալական հյուրանոցի բանաձևը բաղկացած է տասը բաղադրիչից։
Այցելուների համար երեք ամենակարևոր կետերն են համարի մաքրությունը, անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքը և հարմարավետ մահճակալը։
Մնացած չափանիշներն արդեն այնքան էլ էական չեն։ Դրանց թվում են զբոսաշրջիկի կարծիքով խելամիտ արժեքը, լռությունը համարում, լողավազանի առկայությունը, գնի մեջ ներառված նախաճաշը, հյուրանոցի տեղակայումը և անվճար Wi-Fi-ը։ Ցանկում է նաև որևէ տաք ըմպելիք պատրաստելու հնարավորությունը այն տարածքում, որտեղ ապրում է հյուրը։