Սմարթֆոնների օգտատերերը հնարավորություն են ստացել կառավարել Դոմոդեդովո օդանավակայանը

Մոսկովյան օդանավակայանը թողարկել է  DME LIVE խաղի երկրորդ տարբերակը, որում օգտատերերին առաջարկում են ամբողջովին իրենց ձեռքը վերցնել օդանավակայանի կառավարումը և ապահովել անվտանգ սպասարկում։ Հավելվածը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Որպեսզի խաղը հնարավորինս մոտ լինի իրականությանը, խաղի ստեղծողները ստեղծել են Դոմոդեդովոյի կրկնօրինակը՝ երկու թռիչքուղով, տերմինալով և հատուկ տեխնիկաների ամբողջական պարկով  (տելեսկոպիկ հարթակներ, ավտոբուսներ, ավտովերելակներ, լիցքավորողներ, դեյսերներ, ձնահավաք մեքենաներ)։

Խաղում ներգրավված են կարճ, միջին և երկար թռիչքներ իրականացնող ինքնաթիռները, որոնցից յուրաքանչյուրն  ունի վերգետնյա սպասարկման մոդելավորված իր սխեման ճիշտ այնպես, ինչպես՝ իրական օդանավակայանում։

You might also like