Փարիզում բացվել է բար մեդիտացիայի համար

Փարիզում բացվել է բար բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ ամենօրյա պրոբլեմներից․ նոր հաստատությունն առաջարկում է իր հաճախորդներին մեդիտացիա անել։

Հոգեբան Քրիստին Բարուայի կարծիքով՝ ժամանակակից մարդու ուղեղը ծանրաբեռնված է ավելորդ ինֆորմացիայով, որը խանգարում է նրան լուծել տարրական խնդիրները։ Հոգեթերապևտների և նեյրոգիտության աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո փարիզուհին իր հարազատ քաղաքում բացել է իր կարծիքով անսովոր այս հաստատությունը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գնահատել մեդիտացիայի բուժիչ ուժը։ Bar a Méditation հաստատությունը իր հյուրերին առաջարկում է 30-րոպեանոց մեդիտացիայի սեանսներ  08:00-ից 19:00-ն: Մեկ սեանսի արժեքը կազմում է 5 եվրո, ընդ որում՝՝ այցելուները կարող են չզգեստափոխվել և մեդիտացիա անել աշխատանքային հագուստով ճաշի ընդմիջման ժամանակ։

Հարկ է նշել, որ սնունդ և խմիչք այս բարում չի մատուցվում։ Bar a Méditation-ի հաճախորդներին բավարարում է միայն հոգևոր սնունդը։