Զբոսաշրջային Aviasales պորտալի փորձագետները կազմել են ամենամատչելի խորովածով քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է Թբիլիսին։ Այդ մասին հայտնում է հետազոտությանը նվիրված կայքը․ փոխանցում է Lenta-ն։ Վրացական մայրաքաղաքում 8500 դրամով կարելի է ձեռք բերել 10 շիշ այս մսային ուտեստից։ Երկրորդից չորրորդ հորիզոնականները կիսել են Մինվոդին, Կալինինգրադը և Սոչին։ Այստեղ նույն գումարով կարելի է գնել ինը բաժին խորոված։
Բացի այդ, թոփ-10-ում նվազման կարգով տեղ են գտել նաև Սանկտ Պետերբուրգը (ութը շիշ), Սիմֆերոպոլը և Պրահան (յոթական շիշ), ինչպես նաև՝ Փարիզը և Թել Ավիվը (չորսական շիշ)։