Ballymore developers ընկերությունը ներկայացրել է թափանցիկ «թռչող» լողավազանի յուրօրինակ նախագիծ, որը թույլ կտա լողալ Լոնդոնի երկնքում։
Իր տեսակի մեջ առաջին լողավազանը տեղ կգտնի երկու բնակելի շենքերի մեջտեղում՝ տասը մետր բարձրության վրա, որոնք կառուցվում են Embassy Gardens նախագծի շրջանակներում։ 25 մետր երկարությամբ լողավազանը կունենա 20-սանտիմետրանոց ապակե պատեր, որոնք թույլ կտան հիանալ Լոնդոնի տեսարանով 35 մետր բարձրության վրա․ գրում է Inhabitat-ը։
Ինչպես նշվում է՝ շինարարության թույլտվությունն արդեն տրված է։ Ենթադրվում է, որ ազատ կոնստրուկցիայով լողավազանը կլինի ամբողջովին թափանցիկ։ Նրա ստեղծման վրա աշխատում է Arup Associates-ի ինժեներական խումբը, ինչպես նաև՝ Eckersley O” Callaghan-ի և Reynolds-ի ծովային և ակվարիումային դիզայներները։
Լողավազանի կոնստրուկցիան թույլ կտա ազատորեն տեղաշարժվել երկու էլիտար շենքերի միջև, որոնց տանիքներին տեղակայված են բարեր, օրանժերիաներ, հանգստի գոտիներ։ Նրանց համար, ովքեր լողալ չգիտեն, երկու շենքերի միջև կանցնի հետիոտնային կամուրջ։
Շենքերը, որոնց միջև կլինի լողավազանը, գտնվում են շինարարության փուլում։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 2017 թվականին։