Lonely Planet հրատարակչությունը հրապարակել է ուղեցույց այն վայրերով, որտեղ նկարահանվել են հայտնի ֆիլմերը և սերիալները։ Ցանկում հայտնվել են աշխարհի ավելի քան 100 ուղղություն․ հայտնում է Lonely Planet-ի կայքը։ Ուղեցույցում, մասնավորապես, հայտնվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքը։ Այս բնակավայրի կենտրոնում նկարահանել են 1987 թվականի «Ռոբոկոպ» ֆանտաստիկ մարտաֆիլմի մի շարք տեսարաններ։
Բացի այդ, գրքում հայտնվել է նաև Թայլանդի հարավում գտնվող Կհաո Պինգ Կան կղզին։ Այս շրջանը այն վայրերից մեկն է, որտեղ աշխատել են 1974 թվականի բոնդիանայի իններորդ՝ «Ոսկե ատրճանակով մարդը» ֆիլմի վրա։ Կհաո Պինգ Կանը ոչ պաշտոնապես կոչվում է «Ջեյմս Բոնդի կղզի»։
Lonely Planet-ում հիշել են նաև 1979 թվականի «Ապոկալիպսիս՝ այսօր» ֆիլմը, որը նվիրված է Վիետնամի պատերազմին։ Ֆիլմը նկարահանվել է ֆիլիպինյան Լուսոն կղզում, որն ամենամեծն է արշիպելագում։
Daily Mail թերթը հավելում է, որ ուղեցույցում տեղ են գտել նաև շրջաններ, որտեղ նկարահանվել են «Գահերի խաղը» (Խորվաթիա) սերիալը, «Աստղային պատերազմներ․ Ուժերի արթնացում» (Իռլանդիա), «Չորս հարսանիք և մեկ թաղում» (Լոնդոն), «Կեղտոտ խաղեր» (Հյուսիսային Կարոլինա նահանգ) և այլ ֆիլմերը։
2016 թվականի հունիսին TripAdvisor-ը անվանել էր «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների վայրերը, որոնք ամենապոպուլյարն են զբոսաշրջիկների շրջանում։ Ցանկում հայտնվել են Իսպանիան, Խորվաթիան և Իսլանդիան։