Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները հրապարակել են ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակը։
136 պետությունից բաղկացած ցանկը գլխավորում է Ֆինլանդիան, որը անցյալ տարի նույնպես առաջին տեղում էր։ Երկրորդ հորիզոնականը փորձագետները տվել են Արաբական Միացյալ Էմիրություններին, իսկ եռյակը եզրափակում է Իսլանդիան։ Ռուսաստանը հայտնվել է 109-րդ տեղում։
Աշխարհի ոչ անվտանգ երկրները փորձագետները անվանել են Կոլումբիան (136), Յեմենը (135) և Սալվադորը (134)։
Վարկանիշային աղյուսակը կազմվել է տարբեր գործոնների հիման վրա, այդ թվում՝ զինված հակամարտություները, հանցագործության մակարդակը և ահաբեկչական սպառնալիքը։