Էրմիտաժում կբացվի կոշիկի ցուցահանդես

«Լավ կոշկակարը  նույնպես նկարիչ է». այս ասույթի իրավացիությունը կարող են ստուգել շատ շուտով Սանկտ Պետերբուրգի բնակիչները։ Մայիսի 11-ին Պետական Էրմիտաժի Գլխավոր գրասենյակի շենքում կբացվի «Մանոլո Բլանիկ․ Կոշիկը՝ որպես արվեստ» ցուցահանդեսը։

Հանրահայտ իսպանացի կոշիկի  դիզայները Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կտանի իր իսկ ստեղծած կոշիկների, սանդալների և սապոկների ավելի քան  200 զույգ ցուցանմուշ։ Իր գրեթե կեսդարյա կարիերայի ընթացքում Բլանիկը աշխատել է Գալյանոյի և Սեն Լորանի հետ՝ ստեղծելով կոշիկներ շատ հայտնիների և պատմական կինոֆիլմերի համար։

Ինչպես հայտնում է Էրմիտաժը՝ ցուցահանդեսը կբաժանվի 6 մասի․ «Գալա», «Սիրտ», «Աշխարհագրություն», «Բնություն», «Արվեստ և ճարտարապետություն», «Նյութեր»։ Կոշիկներից բացի այցելուները կարող են տեսնել նաև վարպետի նկարները և արտադրության համար օգտագործված նյութերի օրինակներ։

Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 23-ը։

You might also like