Փարիզի Դիսնեյլենդը դարձավ 25 տարեկան

Ապրիլի 12-ին փարիզյան Դիսնեյլենդը նշում էր իր հոբելյանը։ Տոնի առթիվ՝ այգու այցելուների համար պատրաստվել էր հատուկ ծրագիր։ Այդ օրը վաճառքի եղել են էքսկլյուզիվ դիզայնով տոմսեր։ Մինչև ապրիլի 30-ը այգում կարելի է գնել նոր քաղցրավենիքներ՝ արտադրված հատուկ տոնի համար։

Պարկը այդ օրը բացվել է սովորականից շուտ՝ առավոտյան  8-ին։ Քնած Գեղեցկուհու ամրոցի մոտ տոնական ներկայացում է բեմադրվել։ Իսկ ամենահայտնի կերպարային զույգը՝ Մինի և Միկի Մաուսները, վարել են տոնական շոուն։

Այդ օրը ավանդական շքերթին առաջին անգամ մասնակցել են նաև այգու աշխատակիցները։ Տարբեր մասնագիտությունների և տարիքի շուրջ  1000 մարդ անցել են այգու փողոցներով  հեքիաթային հերոսների հետ։

You might also like