Մադեյրայում հավաքում են կիտրոններն ու պատրաստվում տոնին

Պորտուգալիայում ապրիլի  29-ին  կանցկացվի  հատուկ թթու տոն՝ «Կիտրոնի փառատոն» (Festa do Limão) Մադեյրայում։ Կիտրոնային տոնը ամեն տարի անցկացվում է կղզու արևելքում գտնվող Սանտանա քաղաքում։ Տեղաբնակներին և զբոսաշրջիկներին սպասվում են երկօրյա մրգերի տոնավաճառ, ավանդական պորտուգալական զվարճանք, կենդանի երաժշտություն և մեծ քանակությամբ բազմազան ուտեստներ։ Տոնի կուլմինացիան կդառնա քանդակների շնորհանդեսը՝ պատրաստված տոնի գլխավոր ատրիբուտ կիտրոնից։

Փառատոնը կավարտվի «Դեշպիկե» անունը կրող անսովոր գործողությամբ։ Այն ազգային երգերի կատարման յուրօրինակ մրցույթ է։ Մասնակիցները պայքարում են լավագույն երգչի կոչման համար։ Հանդիսատեսը կարող է լսել ավանդական ազգային երաժշտական ժանրեր՝ շարամբա, մոուրիսկա, բայլինյա։ Փառատոնի մուտքը անվճար է։

Սանտանա քաղաքը Մադեյրա կղզու ամենակարևոր զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Նրա այցեքարտը ծղոտից եռանկյունի տանիքներով քարե տներն են։ Սանտանայում է գտնվում նաև կղզու ամենաբարձր կետը՝ Պիկու-Ռույվու լեռը, որի գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի ափը և Ռոշա դու Նավիո բնական արգելանոցը (Reserva Natural da Rocha do Navio)։

You might also like