Ամառային հանգստի նախապես պլանավորումը կարող է զգալիորեն նվազեցնել ծախսերը։ TripAdvisor պորտալի փորձագետները հրապարակել են հատուկ զեկույց՝ Best Time to Book (Ամրագրման համար լավագույն ժամանակը) բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր պատրաստվում են հանգստի մեկնել այս ամռանը․
Ստորև ներկայացված են լավագույն ժամանակահատվածները հյուրանոցի ամրագրման համար՝ ըստ շրջանների․
1. ԱՄՆ- մեկնումից 3 ամիս առաջ մինչև 9% տնտեսման համար՝ համեմատած ամառվա գների հետ;
2. Աֆրիկա-մեկնումից 4 ամիս առաջ մինչև 8% տնտեսման համար;
3. Ասիա- մեկնումից 3 ամիս առաջ մինչև 14% տնտեսման համար;
4. Կարիբյան տարածաշրջան-մեկնումից 4 ամիս առաջ մինչև 6% տնտեսման համար;
5. Կենտրոնական Ամերիկա-մեկնումից 3 ամիս առաջ մինչև 6% տնտեսման համար;
6. Եվրոպա-մեկնումից նվազագույնը 5 ամիս առաջ մինչև 10% տնտեսման և հատուկ առաջարկներից օգտվելու համար;
7. Մերձավոր Արևելք-մեկնումից 2 ամիս առաջ մինչև 19% տնտեսման համար;
8. Հարավային Ամերիկա -մեկնումից 3 ամիս առաջ մինչև 15% տնտեսման համար;
9. Հարավ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան-մեկնումից 2 ամիս առաջ մինչև 11% տնտեսման համար։