Վրաստանում գործարկվել է ավիատաքսի

Վրացական հյուրանոցային  Adjara Group Hospitality ընկերությունը գործարկել է երկրում առաջին ավիատաքսին։ Այդ մասին հաղորդվում է  ընկերության մամուլի հաղորդագրությունում․ գրում է Lenta-ն։

Aviator ավիատաքսին կտեղափոխի ճանապարհորդներին ամերիկյան տուրբոպտուտակային  Beechcraft King Air-ով, որը նախատեսված է հինգ ուղևորի համար։ Հետագայում պլանավորվում է ընդլայնել օդանավերի պարկը։ Ինքնաթիռը կթռչի Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Վրաստանի մյուս բոլոր օդանավակայանների միջև։ Այն նաև կկատարի արտասահմանյան չվերթներ, մասնավորապես՝ դեպի Երևան, Բաքու, Ստամբուլ և այլ քաղաքներ։

Ավիատաքսով ուղևորությունը kտարբերվի չարտերային կամ ռեգուլյար թռիչքներից գրանցման երկար գործընթացների  և թռիչքի սպասման բացակայությամբ։ Ուղևորները պարզապես պետք է ժամանեն մեկնումից 10-15 րոպե շուտ, որպեսզի անհրաժեշտ թղթաբանությունը կատարեն։