Մրգերով և բանջարեղենով ավտոմատներ են հայտնվել Շանհայում

Օգտակար մթերքներով նոր առևտրային ապարատները դարձել են հակակշիռ  խոշոր քաղաքներում առկա չիփսերով, շոկոլադով և գազավորված ըմպելիքներով բազմաթիվ ապարատներին։

Այժմ Շանհայի բնակիչներն ու հյուրերը այլընտրանք ունեն։ Ինչպես հայտնում է «Մաեստրո նյուզը»՝ առաջին բանջարեղենային ու մրգային ապարատները հայտնվել են չինական խոշոր քաղաքի կենտրոնում։

Հետաքրքիր է, որ այդ ավտոմատներում մթերքների գինը շուրջ 15%-ով մատչելի է  սուպերմարկետի գնից։ Այդ նորույթի ևս մեկ առավելությունն էլ այն է, որ արդեն մրգերն ու բանջերեղենը կարելի է  ձեռք բերել շուրջօրյա։

Տերմինալում վճարումը կարելի է կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ՝ քարտերով։ Հետագայում նման ապարատներ մտադիր են տեղադրել ամբողջ Շանհայում։

You might also like