Առաջին տիեզերագնացի կիսանդրին կանգնեցրել են Կոլորադո-Սփրինգսում 33 -րդ տիեզերական սիմպոզիումի աշխատանքի մեկնարկի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է «Ռոսկոսմոսը»։
Յուրի Գագարինի պատվին կանգնեցրած հուշարձանը գտնվում է բարեգործական տիեզերական հիմնադրամի շենքում։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Պետրովը, «Ռոսկոսմոսի» պատվիրակությունը և ՌԴ-ից տիեզերագնաց Սերգեյ Կրիկալևը։
Ռուսական կողմը կարևորել է այս իրադարձությունը ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ՝ երիտասարդների համար և արգասաբեր համագործակցության հույս հայտնել։