Իրենց ժպիտի, քաղաքավարության և բարյացկամության ներքո ավիաընկերությունների բորտուղեկցորդները թաքցնում են բավականին բարդ աշխատանքային պայմաններ։ British Airways-ի բորտուղեկցորդուհին, ում անունը չի բարձրաձայնվում, Telegraph պարբերականի հետ կիսվել է իր աշխատանքի մասին շատ հետաքրքիր փաստերով։
Ստորև ներկայացված են բորտուղեկցորդի մասնագիտության առանձնահատկությունները, որոնք հայտնի չեն մարդկանց մեծամասնությանը։
1. Նրանց նախապատրաստում են ավիավթարների դեպքում փրկվելու և անբնակ միջավայրում ապրելու համար;
2. Ավիաընկերությունների աշխատողների մեծ մասը չի օգտվում նրա բոնուսային ծրագրից;
3. Բորտուղեկցորդներին չի թույլատրվում քաշ հավաքել;
4. Ինքնաթիռի անձնակազմը կարող է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ինքնաթիռում ծննդաբերող կնոջը;
5. Թռիչքի նախորդող գիշերը ալկոհոլային խմիչքների օգտագործումը արգելվում է;
6. Յուրաքանչյուր թռիչքից առաջ բորտուղեկցորդուհիները մի քանի հարցերից բաղկացած թեստ են անցնում անկանխատեսելի իրավիճակներում վարքագծի կանոնների մասին։
7. Շատ բորտուղեկցորդներ ունեն անհրաժեշտ տեղեկատվությունը աշխարհի լավագույն ժամանցային հաստատությունների մասին;
8. Ինքնաթիռի անձնակազմի շատ անդամներ այստեղ են եկել այլ ոլորտներից․ բորտուղեկցորդների թվում են նախկին մանկավարժները, իրավաբանները, ոստիկանները, բուժաշխատողները և այլոք;
9. Բորտուղեկցորդները պարտավոր են հետևել արտաքին տեսքի և համազգեստի խիստ կանոններին;
10. Չկա ոչ մի իրավիճակ, որին փորձառու բորտուղեկցորդները չեն բախվել։ Այդ պատճառով ուղևորների ամենաանհեթեթ ու տարօրինակ վարքն անգամ չի կարող հունից հանել նրանց։