Ընձառյուծը խափանել է Նեպալի օդանավակայանի աշխատանքը

Կատմանդուի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ընձառյուծի պատճառով, որը դուրս է եկել թռիչքուղի։ Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է  Associated Press-ը։

Այն բանից հետո, երբ գիշատիչին նկատել են օդանավակայանի միակ թռիչքուղու վրա, ոստիկանություն և անտառապահ  են կանչել։ Նրանք սկսել են փնտրել ընձառյուծին։

Կես ժամ անց օդանավակայանը բացվել է։ Միջադեպը ազդել է ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներքին թռիչքների վրա։ Կենդանու որոնումները շարունակվում են։

Օդանավակայանը գտնվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի տարածքում։ Հյուսիսից այն շրջապատված է անտառով։