Վերջին ժամանակներս լավ սնունդը թռիչքի ժամանակ դառնում է ուղևորների` ավիաընկերությանը ներկայարած հիմնական պահանջներից մեկը: Տոմսը ամրագրելիս ուղևորները հարմարավետության և ճշտապահության հետ նաև կարևորում են սնունդը ինքնաթիռում: Այս մասին լավ գիտեն Gate Gourmet-ում` աշխարհի ամենախոշոր անկախ սննդային ընկերությունում: Շվեյցարական այս ընկերությունը սնունդ է մատակարարում 37 երկրների 140 քաղաքների 270 ավիաընկերություններին և սպասարկում է 309 միլիոն մարդու ամեն տարի:
«Երբ դուք գտնվում եք մետաղե տուփում ժամեր շարունակ, հյուրասիրությունը դառնում է միակ հաճելի զբաղմունքը միապաղաղության մեջ,-նշում է Լին Ուոտսը(Lynne Watts)` Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Gate Gourmet-ի կոմերցիոն տնօրենը,-Մենք փորձում ենք ուղևորներին առաջարկել ավելին, քան պարզապես սնունդը»:
Gate Gourmet -ի խումբը հավատացնում է, որ սնունդը հիմա նույնքան կարևոր է ուղևորների համար, որքան զվարճանքի միջոցները թռիչքի ժամանակ, և ավիաընկերությունները պետք է ուշադրություն դարձնեն այս փաստի վրա:
«Տարիներ առաջ ավիաընկերությունները մտածում էին միայն տոմսի գումարի մասին,-նշում է Սթիվ Ուոլփոլը (Steve Walpole)`Gate Gourmet-ի ավագ խոհարարը, ով նպաստել է ավիաընկերությունների մենյուի թարմացմանը, այդ թվում` British Airways-ինը,- Օրինակի համար վերցնենք British Airways-ը. այն բրիտանական ընկերություն է, բայց դեռևս հինգ տարի առաջ սննդի 60%-ը բրիտանական չէր: Հիմա մենք օգտագործում ենք սեզոնային բրիտանական մթերքներ և թարմացնում ենք մենյուն տարվա մեջ 12 անգամ»: